.
Ուժը,
որով հագեցած են ծառի արմունկներն ու
բուսահյութը,
ապրում է նաև բանաստեղծություններում –
պարզապես՝ խաղաղված։
Ուժը,
որ ծածկվում է համբույրի ու կրքի քողով,
սերմ է գցում նաև բանաստեղծություն մեջ –
միայն թե՝ անաղմուկ։
Ուժը,
որ երազվում է Նապոլեոնին
և հրամայում գրավել Ռուսաստանն ու ձյունը,
կա նաև բանաստեղծություններում –
թերևս՝ քարացած։
թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան
In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.