.
Կեսօրին նախորդող ժամերը – դեռ չես գրում
(չես էլ փորձում գրել), պարզապես կարդում ես ծուլորեն։
Ամեն բան կայուն է, խաղաղ, լիարժեք,
ասես լինի տարտամության մուսայի պարգև։
Ինչպես դպրոցական արձակուրդների հին ու բարի օրերին
ուսումնասիրում էիր գույնզգույն քարտեզը,
որ ճամփորդությունից առաջ ինչ ասես չէր խոստանում –
թիթեռի ճառագող աչքեր հիշեցնող անտառային լճեր,
լեռնային առատ մարգագետիններ․․․
Կամ քնին նախորդող րոպեները – երբ դեռ չես տեսնում,
բայց զգում ես՝ ոնց են աշխարհի չորսբոլորից մոտենում երազները,
նրանց երթը` ուխտագնացությունը,
արթնությունը հիվանդի (անքնությամբ տառապողի) մահճին,
և նրանց կենդանացումը տաճարին բազմած,
հավերժական անշարժության մեջ քարացած
միջնադարյան մարմիններից։
Կեսօրին նախորդող ժամերը –
լռություն,
դեռ չես գրում,
դեռ այնքա՜ն շատ ու այնքա՜ն լավ ես հասկանում․․․
Այնքա՜ն մոտ է երջանկությունը․․․
թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան
In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.