.
Քո շունչն անուշ է
Աչքերդ երկնքում զույգ ակներ
Թիկունքդ ուղիղ վարսերդ հարթ
Բարձին գլխիդ տակ
Բայց չկա սրտումս ոչ ջերմություն
Ոչ երախտիք ոչ սեր
Վերի աստղերին
Հավատարիմ ես ինձնից առավել
Եվս մի բաժակ սուրճ ճամփի համար
Եվս մի բաժակ սուրճ ճամփից առաջ
Դեպի ցածի հովիտը
Քո հայրը հանցագործ է
Ու շրջմոլիկ վաճառական
Ով կսովորեցնի դանակ նետել
ու մատդ դնել ընտրածիդ վրա
Հայրդ հսկում է իր կալվածքը
Որ չմտնի ոտքն օտարի
Դողացող ձայնով գոռում է
ուզում բերեն էլի ուտի
Եվս մի բաժակ սուրճ ճամփի համար
Եվս մի բաժակ սուրճ ճամփից առաջ
Դեպի ցածի հովիտը
Ինչպես դու ու մայրդ
Ապագան գուշակում է և քույրդ
Դու ոչ կարդալ ես սովորել ոչ գրել
Գրքեր չկան դարակումդ
Ու հաճույքդ չունի սահման
Ձայնդ երգ է արտույտի
Սակայն սիրտդ օվկիանոս
Խորհրդավոր ու մթին
Եվս մի բաժակ սուրճ ճամփի համար
Եվս մի բաժակ սուրճ ճամփից առաջ
Դեպի ցածի հովիտը
թարգմ․ անգլերենից՝ Տաթեւ Չախեան