ԵԹԵ ՃԵՆԱՊԱԿԻ, ԱՊԱ ԱՅՆՊԻՍԻՆ․․․

.

 

 

Եթե ճենապակի, ապա այնպիսին,
որ չափսոսաս հանկարծ
թե բեռնակրի ոտքի կամ տանկի տակ ընկնի։
Բազմոցը չպիտի լինի հարմարավետ այնքան,
որ վեր կենալ-գնալուց աչքդ մնա վրան։
Հագուստը՝ մի ճամպրուկաչափ։
Գրքերը՝ հիշողության մեջ տեղավորվող։
Պլաններն այնպիսին, որ մոռանալ հաջողացնես
երբ գա ժամը հերթական տեղափոխության -
նոր փողոց, մայրցամաք,
նոր դարաշրջան կամ մոլորակ։
Ո՞վ է քեզ թույլ տվել հարմարվել։
Ո՞վ է ասել, թե հավերժական բաներ կան։
Մի՞թե ոչ ոք գլխի չի գցել, որ երբեք
աշխարհում ինչպես սեփական տանդ չես զգա։

 

թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.