ՄՈՐՍ ՄԱՍԻՆ

.

 

 

Մորս մասին պատմելու համար բառեր չեմ գտնում։
․․․Թե ո՜նց էր կրկնում․
«Կփոշմանես, արդեն էն աշխարհում կլինեմ»,
ու թե ոնց չէի հավատում ո՛չ արդեն-ին, ո՛չ էն աշխարհ-ին։
․․․ Ի՜նչ սիրով էի նայում՝ ոնց է կարդում բեսթսելլերները՝
սկսելով վերջից։
․․․Թե ինչպես խոհանոցում, որը հեչ իր տեղը չէր համարում,
սարքում էր կիրակնօրյա սուրճը,
կամ էլ ավելի վատ՝ ձողաձկան ֆիլե։
․․․Ոնց էր նախքան հյուրերի գալը հայելու մեջ
ընդունում դեմքի այն արտահայտությունը,
որ լավագույնս էր քողարկում իրականը
(որոշ թերություններիս հետ միասին, դա էլ եմ իրենից ժառանգել)։
…Ոնց էր դատողություններ անում ամենի շուրջ,
ինչում վարպետ չէր,
ու թե ոնց էի հիմարաբար հոգին ուտում,
երբ, օրինակ, իրեն համեմատում էր խլացող Բեթհովենի հետ,
իսկ ես՝թե բա․ «Բայց Բեթհովենը տաղանդավոր էր»․․․
․․․Ոնց կարողացավ ներել ամեն բան․․․
․․․Ամենն այս ինչպես դաջվեց մտքումս․․․
․․․Ու թե ոնց Հյուսթոնից թռա իր թաղմանը
և բառեր չգտա ասելու․․․
․․․ու մինչեւ օրս չեմ գտնում։

 

թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.