ԹԱՓԱՌԱԿԱՆԸ

.

 

 

Դուրս եմ գալիս կայարանի
հեղձուցիչ սպասասրահից։
Գրպանումս գիրք կա՝
ինչ-որ մեկի ոտանավորները, ոգեշնչումի ինչ-ինչ հետքեր։
Կողքիս նստարանին՝ երկու բոմժ ու մի հարբած
(կամ՝ երկու հարբած ու մի բոմժ)։
Սրահի մյուս ծայրում նստած
բարձրաշխարհիկ տարեց զույգը
հառել է աչքերը դեպի երկինքն ու Իտալիան։
Միշտ էլ տարանջատ ենք եղել –
մարդկությունը,
ազգերը,
սպասասրահները։
Մի պահ երկմտում եմ՝
ո՞ր մեկին կցեմ տառապանքը։
Վերջապես, նստում եմ մեջտեղում ու կարդում։
Մենակ եմ, բայց ոչ միայնակ։
Թափառական, որ չի դեգերում։
Մարում է ոգեշնչումը։
Ներշնչումի գագաթներ, խեղդող լանջեր։
Շարունակ իմ ու քո ենք անում։
 

թարգմ․ լեհերենից՝ Տաթեւ Չախեան

In order to provide services of the best quality possible, and within our service, we apply cookies files. The use of the portal without modification of cookies configuration means their placement in your terminal. If you do not accept it, we kindly request you to make respective changes in the configuration of your internet browser.