.
Սեր- այն է՝ նայել ինքդ քեզ այնպես,
Ինչպես անծանոթ իրերն են զննում,
Ու գիտակցել, որ, ի վերջո, մեկն ես հազարից։
Եվ նայողն անգամ գլխի չի ընկնում,
Որ այսպես սեփական սիրտն է ամոքում ցավից,
Եւ թռչունն ու ծառը նրան կոչում են «ընկեր»։
Այդժամ ուզում է իրերն ու իրեն
Դարձնել կայծը ճարճատող բոցի։
Երբեմն չգիտի ինչին ծառայել. հոգ չէ։
Լավագույն ծառան հասկացողը չէ։
Թարգմ. լեհերենից՝ Տաթև Չախեան