Ամռան զով գիշերներ։
Պատուհանները բաց։
Լույսը վառ։
Միրգն ափսեում։
Եվ գլուխդ ուսիս։
Ահա ամենաերջանիկ ակնթարթներն օրվա։
Իհարկե, նաև այգաբացի ժամերը։
Եվ ճաշից անմիջապես առաջ։
Եվ կեսօրը,
և իջնող երեկոն։
Բայց ամենից շատ
խելքս գնում է հենց
ամռան այս գիշերների համար։
Օրվա անելիքն արված է։
Եվ ոչ ոք մեզ չի գտնի – այս պահին։
Կամ այսուհետ։
թարգմ. անգլերենից՝ Տաթև Չախեան