Պարզապես հեռացիր այստեղից:
Հարցեր մի տուր պատի տակ նստածին,
կանանց կնճիռներն ուշադիր մի զննիր,
տղամարդկանց տունդարձին մի սպասիր,
մի կռացիր ու սիրիր նորածնին,
չթրջվեն աչքերդ,
վերջում ձեռքով չանես, չժպտաս:
Առանց ֆոտոների,
բանաստեղծություն չգրած նրանց մասին՝
վերադարձիր տուրիստական ավտոբուսդ,
ճակատդ լուռ սեղմիր սառը պատուհանին,
իբր չես տեսել,
իբր չես հիշի
ու իսկապես մի հիշիր:
Երբեք:
Երբեք մի հիշիր: