***
Ստվերը վեր ձգվելու հակում ունի
երբ լռում է
երբ այրվում է
երբ ծիլ է տալիս
երբ կանգնած է անձրևի տակ:
_ Տաթև Չախեան
***
Փախուստը - տարածության ձևակերպում երազում:
Երազը - անսահմանի ներքին հոսունություն:
_ Տաթև Չախեան
***
Չտեսած քաղաքը երազ է,
որի ամենասիրուն փողոցում
կանչում է աքլորը:
_ Տաթև Չախեան
***
Niewidziane miasto jest iluzją,
na którego najpiękniejszej ulicy
pieje kogut.
_ Tatev Chakhian
Tłumaczenie: Paweł Sakowski